Իմ մուտքի ճամբարը

Հուլիսի 21-ին, առավոտյան դպրոցի մոտից ուղևորվեցինք դեպի Արատես։ Մեր ճանապարհն ուղորդվում էր գեղեցիկ տեսարաններով և անմիջական խոսակցություններով։ Ավելին՝ 10-րդ դասարանի սովորող Մարգարիտա Բալայանի բլոգում։

Հույս ունեմ որ այս կրթահամալիրի մի մասը կդառնամ և կրկին կմասնակցեմ այսպիսի հաճելի ճանապարհորդությունների։ Ավելին՝ 10-րդ դասարանի սովորող Նարե Հաղնազարյանի բլոգում։

Ամենահետաքրքիրն այն էր, որ ընդամենը 1 օրում բոլորս ընկերացանք, իրար մասին շատ բաներ իմացանք։ Տպավորիչ էր, քանի որ այսքան կարճ ժամանակում ես դեռ այսքան ընկերներ ձեռք չէի բերել։ Ավելին՝ Սարգիս Շահինյանի բլոգում…

Այս եռօրյա ճամբարը հասարակ ճամբար չէր հրաշալի բնության գրկում, այլ մի անմոռանալի, զգացմունքներով լի, արկածային, դրական նորություններով և ծանոթություններով ճանապարհորդություն էր դեպի «Արվեստ»` Արատես։ Ավելին՝ Անի Սարգսյանի բլոգում…

Ողջու՜յն։ Ձեզ հետ է, կարծում եմ, ապագա Սեբաստացի Աննա Հովսեփյանը։
Պատրաստվում եմ ձեզ ներկայացնել իմ և 《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրի միասին անցկացրած հրաշագեղ 6 օրերը, որոնք չափազանց հագեցած ու կենսախինդ էին, ունեին յուրօրինակ համ և հոտ, պատված էին խորհրդավոր և միևնույն ժամանակ անմիջական շնչով։ Ավելին՝ 10-րդ դասարանի սովորող Աննա Հովսեփյանի բլոգում։

Leave a comment