Մայիսյան ամփոփում

Ավարտվեց ևս մեկ մայիսյան հավաք՝ 17-րդ հավաք։ Ինձ համար այս մայիսյան հավաքը շատ կազմակերպված, հետաքրքիր և բովանդակալից էր։ Ես միանգամայն հավատում եմ, որ կրթահամալիրը ամեն տարի ավելի ու ավելի է բարելավում իր կազմակերպչական հմտությունները, մոտեցումները։ Օրակարգին համապատասխան կազմեցի բաց դասերի նախագծերը։ Կրթահամալիրի օրակարգի հստակությունը ինձ հնարավորություն է տալիս ավելի հստակ և կանոնակարգված աշխատել ։ Քանի որ, կրթահամալիրում անընդհատ նոր մտքեր են առաջ գալիս, հաջորդ տարի այն ավելի ստացված կլինի, բայց երբ հետ հայացք եմ նետում և փորձում եմ գտնել ինչ որ չստացված բան, չեմ կարողանում գտնել։ Այնուամենայնիվ, մեկ առաջարկ կցանկանայի անել, նախընտրելի կլիներ, որ օտարալեզու բաց դասերը նույն օրը, նույն ժամին չլինեին, որպեզի ինքս կարողանայի մասնակցեի մյուս օտարալեզու բաց դասերին։

Մի փոքր բաց դասերի մասին․․․

Երբ ապրիլ ամսին 10-րդ դասարանի սովորողներին տեղեկացրեցի, որ բաց դաս պետք է անցկացնենք միասին, սովորողները միանգամից խանդավառվեցին։ Այդ ընթացքում սովորողները ընթերցում էին Օ՛Հենրիի «Սիրո ծառայություն» պատվածքը և որոշեցինք, որ պատվածքի ամփոփումը կկատարենք բաց դասին։ Սովորողները շատ լավ պատրաստվել էին, ներկայացրեցին պատվածքը և հարցերի տեսքով, շատ հետաքրքիր բաց դաս ունեցանք։ Միստր Յուրան շատ սիրով մասնակցեց մեր բաց պարապմունքին և իր կարծիքը հրապարակեց բաց դասի շուրջ։

Երբ նույն հարցադրումը եղավ 11-րդ դասարանում, Նարոտ Դավթյանը և Կառոլինա Գրիգորյան ցանկություն ունեցան, սովորող-սովորեցնող նախագիծ իրականացնել։ Սովորողները շատ լավ էին պատրաստվել և շատ հետաքրքիր անցավ, արդյունքում ունեցանք գեղեցիկ դաս։ Վերջում մասնակից սովորողները նշեցին, որ իրենց համար շատ իմաստալից, հետաքրքիր անցավ։

Մայիսի 13-ին, ժամը՝ 14:00-ին տեղի ունեցավ օտար լեզուների ուսուցում-ուսումնառություն կլոր սեղանի շուրջ։ Սովորողներիս հետ ներկայացրեցինք տարվա ընթացքում իրականացրած մի քանի հաջողված նախագծերը։ Հանդիպումը շատ բնական, հանգիստ, խաղաղ անցավ։ 10-րդ դասարանի սովորող Կարինե Գոմցյանը լուսաբանել է հանդիպումը իր բլոգում։

Ահա սովորողների տարվա ամփոփման փաթեթը, որտեղ սովորողները ներկայացրել են իրենց ուսումնական տարվա հաջողությունները, դժվարությունները և ձեռքբերումները։

Leave a comment